«Սոֆթ Կոնստրակտը» $50 մլն կներդնի ՏՏ ոլորտի զարգացման համար![]() 27 հուլիսի 2021 - 10:42 AMT PanARMENIAN.Net - «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը 50 մլն դոլար կներդնի ՏՏ ոլորտի զարգացման համար: Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշ թաղամասում ավելի քան 70,000 քմ տարածքում 5000 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով «Բադալյան եղբայրները» հիմնում են նոր՝ Սոֆթ Սիթի բիզնես կենտրոնը։ Սոֆթ Սիթին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի 2-րդ բիզնես համալիրն է․ առաջինը «Սոֆթ Կոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության շենքն է, որը գործում է Հին Նորքի 23,000 քմ զբաղեցնող տարածքում: Նոր համալիրը կառուցվում է «Սոֆթ Կոնստրակտ» և «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունների աշխատակիցների համար։ Համալիրը բաղկացած կլինի 4 մասնաշենքից, որոնցից 2-ն ունեն եռանկյունաձև տեսք: Հայաստանում սա առաջին եռանկյունի շենքն է նման ծավալով, որի կերպարի ստեղծման համար առանձնացվել է 3 կարևոր հիմնադրույթ՝ յուրաքանչյուր հարկի և ընդհանուր մակերեսի հարաբերակցություն, տեխնիկական և հակահրդեհային անվտանգություն և շենքի ամրություն: Իր աշխատակիցների համար հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով նոր բիզնես կենտրոնում լինելու են հանգստի սենյակներ, նոր սրճարաններ, մարզասրահ և յոգայի դահլիճ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |