ՀՀ, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահները 368 կգ տարանցիկ հերոին են առգրավել

ՀՀ, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահները 368 կգ տարանցիկ հերոին են առգրավել

PanARMENIAN.Net - ՀՀ, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահները 368 կգ տարանցիկ հերոին են առգրավել։ Հատուկ գործողությունը 8 ամիս է տևել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Հուլիսի 22-ին Կիևում իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման 2 անդամի, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց մեղադրում են առանձնակի խոշոր չափերի թմրանյութերի միջազգային տարանցման մեջ, գրում է Sputnik Georgia-ն՝ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությանը հղումով։

Քննչական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ տարանցիկ բեռում թաքցրած է հերոին տեսակի թմրանյութի առանձնակի մեծ չափաբաժին։ Թմրանյութն Ուկրաինայից պետք է հասցվեր Կենտրոնական Եվրոպա։

Որպես իրեղեն ապացույց ոստիկանությունն առգրավել է 368 կգ հերոին, որի արժեքը «սև շուկայում» մոտ 25 մլն դոլար է։

Քննությունը շարունակում են ուկրաինացի իրավապահները։ Հանցագործության համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---