ՀՀ նախագահն աջակցություն է հայտնել բանակին․ Վերադառնում է Տոկիոյից

ՀՀ նախագահն աջակցություն է հայտնել բանակին․ Վերադառնում է Տոկիոյից

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ` աջակցություն հայտնելով բանակին։ Սարգսյանը վերադառնում է Տոկիոյից Հայաստան և հուլիսի 28-ին կլինի ՀՀ-ում, տղեկացնում է նրա մամուլի ծառայությունը:

Նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:

Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել ապաքինում:

«Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին»,-ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---