Ռուբինյան. ՀՀ-ն սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը28 հուլիսի 2021 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, Հանրայինի եթերում հայտարարել է իմքայլական Ռուբեն Ռուբինյանը: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանաբար արձագանքի ստեղծված իրադրությանը, քանի որ դա կազմակերպության պարտականությունն է: Հարցին՝ արդյոք ՀՀ-ն պետք է կրկին դիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով հուլիսի 28-ի սահմանային զարգացումները, Ռուբինյանն ասել է, որ «գործընթացը շարունակվում է»: Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |