Փաշինյան․ Իրադրությունը սահմանին չի կայունանում

Փաշինյան․ Իրադրությունը սահմանին չի կայունանում

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտարարել է, որ, ի հեճուկս ՀՀ կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին չի կայունանում։

Նա նշել է, որ Բաքուն շարունակում է ագրեսիվ պահվածքը, թե հռետորաբանության, թե գործողությունների առումով՝ անպատասխան թողնելով կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։

Փաշինյանը հիշեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո։ Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ Ադրբեջանը չի արձագանքել այդ կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ տրամաբանություն, այդ թվում նաև նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---