ԱԺ արտահերթում քննարկում են հայհոյանքի քրեականացումը![]() 30 հուլիսի 2021 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, քննարկվում է հայհոյանքի քրեականացումը,, ըստ որի պատիժ է նախատեսվում ինչպես տուգանքի, այնպես էլ կալանքի տեսքով։ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծով պատիժ է սահմանվում նաև առցանց հայհոյանքի համար։ Ըստ օրինագծի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Իսկ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անժամանակ է համարել այս հարցի քննարկումը, քանի որ պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր ու բանավոր բոլոր պայմանավորվածությունները։ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն նիստին ներկա չեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |