ԱԺ-ն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը

ԱԺ-ն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը։

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Կատարված փոփոխությամբ արգելվու մ է նաև տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, տրանսպորտային միջոցները:

Օրինախախտումների համար տուգանք է սահմանվել նվազագույն աշխատավարձի հարյուրաապատիկի չափով։

Նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---