Հովսեփյան․ «Հողատու», «կապիտուլյանտ» որակումներն ինչպե՞ս եք գնահատելու՝ օրենքը չի գործի կամ սուբեյկտիվ մոտեցում կլինի30 հուլիսի 2021 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկման դրված հայհոյանքի քրեականացում նախատեսող նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննարկման ժամանակ հարցրել է, թե ինչպե՞ս են գնահատվելու հանրության կողմից իշխանությանը տրվող «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» որակումները։ «Կամ ինչպե՞ս է գնահատելու Լենա Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե այսպիսի որակումները չեն տարվելու այս օրենքի դաշտ, ապա խնդիրներ են առաջանալու՝ հիմք է ստեղծվելու հետապնդումների համար․ Կամ կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, կամ օրենքը չի գործելու»,-ասել է պատգամավորը։ Նրան արձագանքել է արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ բոլորն էլ տարբերում են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը ոտնահարելը։ Ըստ օրինագծի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Իսկ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |