«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» ակտիվները հատել են 212 մլրդ դրամը

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» ակտիվները հատել են 212 մլրդ դրամը

PanARMENIAN.Net - 2021-ի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը: Միայն երկրորդ եռամսյակի ընթացքում վերջինս աճել է ավելի քան 8 միլիարդ դրամով, ընդ որում, նշված 212 միլիարդի հիմնական մասը՝ մոտ 68%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում։

Իսկ ընկերության կողմից կառավարվող երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շարունակել է բարձր մնալ՝ տատանվելով 8.4%-9.5%-ի միջակայքում։

«Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող ֆոնդերը, հատկապես Պահպանողականն ու Հավասարակշռվածը, երկրորդ եռամսյակի ընթացքում ապահովել են դրական եկամտաբերություն, որն ավելի քան ծածկել է այն բացասական ազդեցությունը, որը ֆոնդերը կրել են հայաստանյան ներդրումներից և դրամի արժևորումից։ Միայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող Պահպանողական և Հավասարակշռված ֆոնդերը արձանագրել են դրական, իսկ Կայուն եկամտային ֆոնդը՝ նույնիսկ բացասական արդյունք, սակայն երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը բավականին բարձր է՝ տատանվելով 8.4%-9.5%–ի միջակայքում»,– նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝ հավելելով, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա