8-րդ գումարման Ազգային ժողովը սկսում է աշխատանքը. Ուղիղ![]() 2 օգոստոսի 2021 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին մեկնարկում է 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Այն վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նիստի մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ «Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված։ Պատգամավորներն ընտրելու են ԱԺ նախագահին, փոխնախագահներին։ Կստեղծվեն հաշվիչ և մշտական հանձնաժողովներն, կընտրվեն հանձնաժողովների նախագահները։ Կառավարության առաջարկությամբ քննարկման կդրվի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրինագիծը, որի համար նաև կքվեարկեն։
Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ»։ ՔՊ-ն ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |