Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանի կառուցման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է

PanARMENIAN.Net - Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ-ների օդանավակայանի կառուցման համար հայտարարված դրամահավաքը պաշտոնապես հայտարարվում է փակված։ Վերջնարդյունքում հավաքվել է $117,582՝ անհրաժեշտ $111,112-ից։

Նվիրաբերություն է կատարել 2880 անձ, տեղեկացնում է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը։

Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Startup Armenia հիմնադրամը։

Նշվում է, որ դրամահավաքի ամբողջ ընթացքը հասարակական համագործակցության հերթական ստացված օրինակներից էր։

Հրապարակված լուսանկարներում ներկայացվել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող համալիրի տեսքը, որը «բոլորի գործուն ջանքերով իրականություն կդառնա կարճ ժամանակ անց»։

Նշվում է, որ աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացվի։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մեր գործընկերներին կատարած մեծ աշխատանքի և անգնահատելի օժանդակության համար՝ Startup Armenia Foundation-ին և Union of Advanced Technology Enterprises-UATE-ին։ Վստահաբար կարևոր ոլորտային միջոցառումներ ենք համատեղ հյուրընկալելու Լեռնապատում»,- ասվում է հիմնադրամի հայտարարությունում։

Կարեն Վարդանյանը մեծ ավանդ է թողել տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել