Փաշինյանը վարչապետ է նշանակվել

Փաշինյանը  վարչապետ է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,-ասվում է հրամանագրում։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---