Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնից![]() 2 օգոստոսի 2021 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», - ասվում է որոշման մեջ: Փաշինյանի որոշմամբ՝ Կարապետյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել հուլիսի 20-ին։ Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել էր Փաշինյանի առաջարկությունը՝ ազատելու Կարապետյանին ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Մինչև այդ, ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից, որը ևս ստորագրվել էր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |