Լիլիթ Մակունցը` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան![]() 2 օգոստոսի 2021 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Նա նշանակվել է 4 տարի ժամկետով: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,-ասվում է հրամանագրում։ Ավելի վաղ հայտնի դրձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերը ոչ միանշանակն ընդունվեցին և քննադատության առարկա դարձան ինչպես ՀՀ-ում, այնպեսլ էլ ամերիկահայ կառույցներում։ Քննադատները նշում են, որ ԱՄՆ-ի պես երկրում ՀՀ-ն պետք է բարձրակարգ դիվանագետ և ծանրքաշային գործիչ ունենա որպես դեսպան՝ ընդգծելով հարաբերությունների կարևորությունը և խորացման պատրաստակամությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |