ԱԺ նախագահի ընտրությունն ընդհատվել է․ Քվեաթերթիկներում տառասխալ կա![]() 2 օգոստոսի 2021 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում տառասխալ կա։ Այդ մասին հայտարարել է ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ սխալը հայտնաբերվել է ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ։ Նա հայտարարել է, որ ԱԺ նախագահի նոր քվեարկությունը կմեկնարկի 5 րոպեից և կտևի կես ժամ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկել է 18։30-ին լրացուցիչ նիստ գումարել ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։ Ազգային ժողովի առաջին նիստում Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Որպես բողոքի նշան նրանք լքել են նիստերի դահլիճը Ալեն Սիմոնյանին թեկնածության ներկայացման ժամանակ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |