Ալեն Սիմոնյանն ընտրվել է ԱԺ նախագահ

Ալեն Սիմոնյանն ընտրվել է ԱԺ նախագահ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: Կողմ է քվեարկել 71 պատգամավոր։

Մինչ այդ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն ընդհատվել էր, քանի որ քվեաթերթիկներում տառասխալ կար։ Այդ մասին հայտարարել էր ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ սխալը հայտնաբերվել է ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ։

Նա հայտարարել է, որ ԱԺ նախագահի նոր քվեարկություն կլինի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր հերթին առաջարկել էր 18։30-ին լրացուցիչ նիստ գումարել ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։

Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու էր առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Որպես բողոքի նշան նրանք լքել են նիստերի դահլիճը Ալեն Սիմոնյանին թեկնածության ներկայացման ժամանակ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---