ՌԴ դեսպան․ ՀՀ-Ադրբեջան սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասով աշխատում ենք 4 օգոստոսի 2021 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանպահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել է, որ այդ ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում։ «Մենք հասկանում ենք խնդրի ամբողջ կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը եռակողմ ձևաչափում քննարկման կարիք ունի։ Գործնական աշխատանք է տարվում»,-ասել է դեսպանը։ Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքում, որի համար լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, խնդրահարույց վայրերում տեղակայելու համար։ Այդ մասին հայտարարել Նա հավելել է, որ դա, մասնավորապես, վերաբերում է այն տեղանքներին, որտեղ ճանապարհը «երկու տարածքով է անցնում»։ Նա նշել է, որ հունիսին եղել է Սյունիքում, զննել ռուս և հայ սահմանապահների սահմանակետերը, զրուցել մարդկանց հետ և եկել եզրակացության, որ ռուս սահմանապահների ներկայությունը կարևոր է կայունության համար։ «Ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ», - ասել է դեսպանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի։ Նա նշել էր, թե այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ, իսկ եթե դա և ՀԱՊԿ դիտարկման խմբի տեղակայումը չիրագործվի, ապա հայկական կողմի համար կարող են լինել միջազգային այլ ֆորմատներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |