Վանեցյան․ Եթե Արցախի հարցերով հանձնաժողով չստեղծվի, կասկած կառաջանա՝ իշխանությունը հրաժարվում է ԱՀ-ից![]() 6 օգոստոսի 2021 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չստեղծվի, ապա դա կարող է հիմնավոր կասկածներ առաջացնել, որ քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Արցախից։ Նման առաջարկով հանդես են եկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։ Վանեցյանը շեշտել է, որ նման հանձնաժողովի ստեղծումը հստակ քաղաքական ուղերձ կլինի արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։ «Եթե, այնուամենայնիվ, առաջարկը մերժվի, ապա կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ ՀՀ-ում այսօր իշխանություն կազմողները փորձում են, կամ հետևողականորեն լվանում են իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում են Արցախից։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական, և Արցախի հարցերով մենք բոլորս պարտավոր ենք զբաղվել օր ու գիշեր», - ասել է Վանեցյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 հանձնաժողով` կիսելով առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |