Պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողն անջատել են «կապիտուլյանտ» և «Նիկոլ» բառերի համար

Պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողն անջատել են «կապիտուլյանտ» և «Նիկոլ» բառերի համար

PanARMENIAN.Net - ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ձևավորման հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին զրկել են ելույթի իրավունքից «ձեր Նիկոլը» և «կապիտուլյանտ» արտահայտությունների համար:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել նրա նկատմամբ։ Նրա խոսափողն անջատել են։

«Ես Ձեզ արգելում եմ էդ բառապաշարով խոսել»,- ասել է Սիմոնյանը՝ հորդորելով Մկրտչյանին զբաղեցնել իր տեղը։

Նա ասել է, որ հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցներին կհրավիրի։

Ավելի ուշ Մկրտչյանը լրագրողներին ասել է, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն ԱԺ պատգամավորին նկատողություն անել արտահայտություն ընդհանրապես չի պարունակում, գրում է «Փաստինֆոն»։

«Կան կարգապահական միջոցներ, որոնք սպառիչ թվարկված են և դրանց կիրառման կարգն ու պայմաններն էլ են թվարկված, ինչը որևէ կերպ չի կարող ԱԺ նախագահի, փոխնախագահների ցանկությամբ կամ երեկոյան տեսած երազանքների շրջանակում լինել։ Փաստորեն Հակոբ Արշակյանի համար «Նիկոլ» բառն արտասանելը վիրավորանք է։ Ինչ վերաբերում է կապիտուլյանտին, ապա մեր երկիրը կապիտուլյացիայի ենթարկված պետություն է։ Եթե պետք է գանք ԱԺ-ում ասենք՝ ՔՊ-ն ասում է, որ ամեն ինչ պետք է լավ լինի, նման բան չի լինելու»,-ասել է պատգամավորը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---