Քոչարյան. ՌԴ-ում ՀՀ սահմանների հետ կապված հարցերի քննարկմանը նաև ադրբեջանցի զինպաշտոնյա է մասնակցում![]() 9 օգոստոսի 2021 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով Մոսկվայում բանակցությունների մասին հարցին, ասել է, որ ՌԴ-ում քննարկվում են ՀՀ սահմանների հետ կապված հարցեր, որին մասնակցում է նաև ադրբեջանցի «որևէ զինվորական պաշտոնյա, գուցե` բարձրաստիճան»։ Մոսկվայում ընթացող բանակցությունների մասին հարցը տվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Քոչարյանը հավելել է, որ ոչ ոք ԱԺ հետևում բանակցային գործընթաց չի կարող տանել և որ ՀՀ սահմաններին առնչվող քննարկումների արդյունքը չի կարող լինել ի վնաս Հայաստանի։ «Վերջին հաշվով դա քննարկվելու է նաև խորհրդարանում, եթե կարիքը լինի»,– ասել է պատգամավորը։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Քոչարյանն ասել է, որ պետք է գնահատել այն իրողությունը, որ եղել է պատերազմ, Հայաստանը պարտվել է, կորցրել է անվտագային գործիքակազմի զգալի մասը, ինչը վերաբերում է ինչպես ԶՈւ անձնակազմին, այնպես էլ սպառազինությանը։ Նա հավելել է, որ այն, թե ինչ արագությամբ ու միջավայրում կվերականգնենք այդ ամենը, կախված է բոլորի աշխատանքից՝ նշելով, որ իրավիճակով պայմանավորված կառուցվածքային, կադրային փոփոխություններ են կատարվում։ Ավելի վաղ հրապարակված ՊՆ հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |