Շոյգու․ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը

Շոյգու․ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Մենք կարևորում ենք ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ խնդիր չէ, բայց կարծում եմ, որ Ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շոյգուն նշել է, որ Հայաստանում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք կայունության պահպանմամբ այդ տարածաշրջանում», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման ուսուցման համար:

Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության», - ասել է ՀՀ պաշտպնության նախարարը։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---