Բաբայան․ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ Արցախում ՀՀ կողմից նոր ռազմական ուժեր կենտրոնացնելու մասին, սադրանք է

Բաբայան․ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ Արցախում ՀՀ կողմից նոր ռազմական ուժեր կենտրոնացնելու մասին, սադրանք է

PanARMENIAN.Net - ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՀՀ-ն ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում և ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, դա անվանել է սադրիչ և ահաբեկչական քայլ։

Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 11-ին հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

«Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը»,-ասել է Բաբայանը, գրում է Արցախպրեսը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: «Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն», - նշել է ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---