ՀՀ-ում կորոնավիրուսի 397 նոր դեպք կա և 9 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 397 նոր դեպք կա և 9 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233,797-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 9 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4678 դեպք կա, այլ պատճառով՝ 1131։

Ապաքինվել է ևս 264 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 222,183 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5805 է։

Օգոստոսի 12-ին կատարվել է 6055 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,421, 593 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---