Սեպտեմբերի 8-ին Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Սեպտեմբերի 8-ին Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս։

Փաշինյանն առանձնահատուկ շեշտել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անձնական դերակատարումը 15 հայ գերիներին վերադարձնելու գործընթացում։ Նա ընդգծել է նաև Ղարբաշվիլիի ներդրումը երկկողմ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու գործում։

Խոսելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հիշատակել է նաև, որ Վրաստանի հետ 1997-ից սկսած սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում, ինչը բացասական ազդեցություն չի ունեցել երկու երկրների հարաբերությունների վրա։

Հունիսի 1 2 -ին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանը 15 հայ գերու է վերադարձրել հայկական կողմին։

 Ուշագրավ
---