Առողջապահության փոխնախարար Սմբատյանը հրաժարական է տվել![]() 24 օգոստոսի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում։ Առողջապահության ոլորտում մոտ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ: Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը»,– ասվում է գրառման մեջ։ Սմբատյանը զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը 2019-ի դեկտեմբերից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |