Beeline-ի և Թումոյի գործակցությունը պատանիներին կրթական նոր հնարավորություններ է տալիս

Beeline-ի և Թումոյի գործակցությունը պատանիներին կրթական նոր հնարավորություններ է տալիս

PanARMENIAN.Net - Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Beeline-ի գործակցությունն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստան է բերում միջազգային առաջատար մասնագետների՝ Թումոյի ուսանողների համար բացառիկ կրթական հնարավորություններ ստեղծելով։

Gործակցության արդյունքում 2021-ին ևս Թումո կենտրոններում անցկացվել են աշխատարաններ՝ կարճատև և ինտենսիվ կրթական ծրագրեր, մեքենայական ուսուցման, վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, ռոբոտաշինության և այլ ոլորտներում:

«Beeline-ի ու Թումոյի համագործակցության արդյունքում 100-ից ավելի ուսանող մասնակցել է աշխատարանների` ստեղծելով ու զարգացնելով տեխնոլոգիաների ոլորտի իրական նախագծեր: Beeline-ի աջակցությամբ իրականացված աշխատարանները մեր պատանիների համար ևս մեկ հնարավարություն են առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել գործնական հմտություններ արդիական ոլորտներում։ Համագործակցության այս ֆորմատը Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների հետ արդյունավետ է ինչպես ուսանողների, այլև տեխնոլոգիական էկոսիստեմի զարգացման համար», - ընդգծել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմի օգնությամբ Հայաստանի երիտասարդների համար նման խորացված գիտելիքներ են հասանելի դառնում և նոր հնարավորություններ բացում՝ ուսման ու հետագա աշխատանքի առումով: Համոզված եմ, նրանց համար շատ օգտակար ու ոգևորիչ է աշխարհի առաջատար ընկերությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ շփումը», - նշել «Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Լարա Շոնկվիլերի աշխատարանում ուսանողները ուսումնասիրել են Python և Numpy ծրագրավորման լեզուները, մարդկանց ձայնի ընկալումն ու ձայնային մշակման հիմունքները, իսկ աշխատարանի վերջում կոդավորել երաժշտական կոմպոզիցիաներ:

Ապա, Microsoft-ի արհեստական բանականության մասնագետ Շահբազ Մոգալի, Թումո Երևանում և Գյումրիում անցկացած աշխատարանների ընթացքում, ուսանողները մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման (NLP) օգնությամբ ստեղծել են ծրագիր, որը կարողանում է տեքստի մեջ հայտնաբերել սարկազմը:

Facebook-ի ավագ ծրագրավորող Րաֆֆի Հովակիմյանի աշխատարանի ընթացքում Թումոյի ուսանողները հիմքից կառուցել են full stack հավելվածներ և հմտացել open-source stack-ով աշխատելու մեջ: Այն օգտագործվում է Facebook-ում և մեծ տարածում ունի ոլորտում:

Նյու Ջերսիի համալսարանից Էնթոնի Դիզի հետ ուսանողները կառուցել են մի սարք, որը արևային էներգիայի միջոցով փոքր մարտկոց է լիցքավորում: Այս համակարգը վերահսկում է մարտկոցի լիցքավորման մակարդակը և ջերմաստիճանը, ինչպես նաև այդ տեղեկատվությունն անլար հաղորդում է cloud-ին:

Սթենֆորդի համալսարանից Քայլ Դ'Սոուզայի աշխատարանում ուսանողները սովորել են բջջային հավելված ստեղծելու բոլոր հմտությունները, այդ թվում` ինչպես հավելվածին ավելացնել տեքստ, պատկերներ, կոճակներ` օգտագործելով React Native-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---