Ակբա բանկը 63-րդ մասնաճյուղն է գործարկել 3 սեպտեմբերի 2021 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Մազմանյան 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը, որը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլը» Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝ մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար. • 12-24 ամիս ժամկետով Դասական ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 9.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.05% (0.3%-ով բարձր), իսկ 10 և ավելի ամիս ժամկետով Ընտանեկան ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 3.55% (0.3%-ով բարձր), • Առաջին տարում Visa Classic քարտերը կսպասարկվեն անվճար, • Առաջին տարում American Express Cashback քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով, • Դրամական միջոցների գրավադրմամբ American Express Blue քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով, • ՀՀ դրամով Express Business վարկերը կտրամադրվեն 10.5-12.2% անվանական տոկոսադրույքով, • «Գարաժ մոլ» մասնաճյուղում վճարային քարտերի սպասարկման և/կամ առցանց սպասարկման պայմանագիր կնքող իրավաբանական անձանց հիմնադիրների և տնօրենների համար Visa Business և ArCa Business քարտերը կսպասարկվեն անվճար:
Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30): Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |