Լեռնապատում կառուցվող ԱԹՍ-ների զինափորձարանը գրեթե պատրաստ է․ Կփորձարկվի սեպտեմբերի 18-ին

Լեռնապատում կառուցվող ԱԹՍ-ների զինափորձարանը գրեթե պատրաստ է․ Կփորձարկվի սեպտեմբերի 18-ին

PanARMENIAN.Net - Հայաստանում անօդաչու սարքերի համար Լեռնապատ գյուղում ստեղծված առաջին ուսումնական զինափորձարանն արդեն գրեթե պատրաստ է և կփորձարկվի սեպտեմբերի 18-ին: Այդ մասին հայտնել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մրցույթին կմասնակցի դպրոցական 16 թիմ՝ 75 մասնակցով, 10 չափահաս սիրողական թիմ՝ 39 մասնակցով, և երեք պրոֆեսիոնալ թիմ՝ 15 մասնակցով (էլեկտրոնիկայի արտադրության տեղական ընկերություններից):

Զինափորձարանը բաղկացած է թռիչքուղուց և արհեստանոցից։ Այնտեղ սարքերը պատրաստվելու են թռիչքի և անհրաժեշտության դեպքում վերանորոգվելու են դրանից հետո:

Մրցույթը կազմակերպվել է ResponDrone ծրագրով, որը ֆինանսավորում են Եվրամիությունը և Հարավային Կորեայի կառավարությունը: Դրա նպատակն է օգնել ԱԻՆ-ի կարիքներին ծառայող անօդաչուների ստեղծմանը։ Այդ պատճառով առաջադրանքները մոդելավորելու են արտակարգ իրավիճակները. անօդաչուները պետք է ճանաչեն օբյեկտներն ու արձանագրեն դրանց գտնվելու վայրը, օգնության փաթեթներ նետեն, ինչպես նաև գրանցեն հրդեհների վայրերը և դրանց վրա ջուր լցնեն: Դրա համար առանձնացվելու են համեմատաբար փոքր տեղամասեր(մոտավորապես 50x50 սմ), բայց դրանք կթաքցնեն լեռնային կամ անտառապատ տարածքում, ուստի փնտրելը դժվար կլինի (պետք է ճանաչել ծխի քուլաներից):

Կառուցվել է 80 մետր երկարությամբ թռիչքուղի, այժմ այն երկարացնում են` հասցնելով 100 մետրի։ Դա թույլ կտա ավելի հեշտ գործարկել ոչ միայն ուղղաթիռային (կոպտերային), այլև ինքնաթիռային տիպի, այդ թվում՝ խոշոր անօդաչու թռչող սարքեր: Երկու սիրողական թիմեր արդեն փորձնական թռիչքներ են անցկացրել զինափորձարանում։ Դպրոցական բոլոր թիմերն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից են, որոնք գործում են մի շարք դպրոցներում` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Ավելի վաղ դրամահավաք էր անցկացվել ՀՀ-ում ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի կառուցման համար, որը կկրի ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեջ մեծ ավանդ ներդրած, երկար տարիներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ղեկավարած Կարեն Վարդանյանի անունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---