Հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հայտնաբերվել է ևս 1 աճյուն

PanARMENIAN.Net - Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---