Վճառբեկի որոշմամբ ՊԲ ուսումնական գումարտակի հրամանատարը կրկին կալանավորվել է

Վճառբեկի որոշմամբ ՊԲ ուսումնական գումարտակի հրամանատարը կրկին կալանավորվել է

PanARMENIAN.Net - ՀՀ Վճառբեկ դատարանի որոշմամբ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կրկին կալանավորվել է։

2021-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով դեռևս 2021-ի մարտի 16-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրան մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և սպան կալանավորվել էր։

2021-ի ապրիլի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և վերջինս ազատվել էր կալանքից:

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---