Սեպտեմբերի 20-ը կլինի ոչ աշխատանքային

Սեպտեմբերի 20-ը կլինի ոչ աշխատանքային

PanARMENIAN.Net - Գործադիրի որոշմամբ սեպտեմբերի 20-ը հայտարարվել է ոչ աշխատանքային։ Այն կտեղափոխվի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին:

Նշվել է, որ սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը, ինչով էլ պայմանավորված է փոփոխությունը։ Այսպիսով քաղաքացիները 4 ոչ աշխատանքային օր կունենան։

Ըստ նախագծի հիմնավորման, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---