ԱԺ հանձնաժողովն անվանափոխելու և Արցախ բառն ավելացնելու առաջարկը մերժվել է10 սեպտեմբերի 2021 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր անվանափոխել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը՝ ավելացնելով Արցախ բառը։ Այդ դեպքում հանձնաժողովը կկոչվեր ԱԺ արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով: Առաջարկը չի ընդունվել 4 կողմ, 7` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորները, իշխանական խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով «Հայաստան» խմբակցության նախագիծը, նշել էր, որ ԱԺ 12 հանձնաժողովների անվանումներում որևէ բառ չկա Արցախի Հանրապետության մասին: Ավելի վաղ Ազգային ժողովում մերժվել էր նաև Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժումը հիմնավորելել էր այն դիտարկմամբ, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն զբաղվում է Արցախի հարցերով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |