Մանուկյան․ Տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է՝ մոտ 1000 համայնքում պաշտոնակատարներ են![]() 13 սեպտեմբերի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասել է, որ համայնքների խոշորացման անվան տակ կամ այլ պատճառներով ՏԻՄ ընտրությունները հաճախ հետաձգվում են և որոշ համայնքներում ղեկավարները տևական ժամանակ պաշտոնակատարներ են։ Ըստ նրա, տարածքային ինքնակառավարման համակարգը գլխատվում է։ «Արդյունքը սարսափելի է լինելու՝ մոտ 1000 համայնքում այլևս չեն լինելու ղեկավարներ, այլ լինելու են պաշտոնակատարներ։ Որոշ համայնքներում չկան ավագանիներ, որոնց ժամկետն ավարտվել է։ Որոշ դեպքերում նշանակվում են իշխող խմբակցության համակիր-պաշտոնակատարներ, որոնք հետո վարչական լծակի կիրառման լայն հնարավորություն են ստանում»,-ասել է Մանուկյանը։ Մուկուչյանը ի պատասխան նշել է, որ ԿԸՀ գործառույթը նշանակումից հետո ընտրությունների կազմակերպումն է, ոչ թե գնահատականներ տալը։ «2020-ի համար սահմանված էին սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Սակայն նկատի ունենալով շատ կազմակերպական խնդիրներ՝ նշանակվեցին հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին»,-ասել է նա։ Պատասխանելով Գեղամ Մանուկյանի ընտրացուցակների մասին հարցին՝ Մուկուչյանն ասել է, որ ցուցակները կազմվում են հետևյալ մեթոդաբանությունը՝ պարտադիր է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի, ունենա հաշվառում ՀՀ-ում: Նա հավելել է, որ վերջին փոփոխությունների համաձայն, որոնք կիրառվելու առաջիկա ՏԻՄ ընտրություններում, այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներառվի ցուցակներում: Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում ներկայացնում էր ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդումը։ Հոկտեմբերի 17-ին ՀՀ որոշ համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |