Նախարար․ ՀՀ-ում արտադրվող ԱԹՍ-ները չեն բավարարում բանակի պահանջարկը

Նախարար․ ՀՀ-ում արտադրվող ԱԹՍ-ները չեն բավարարում բանակի պահանջարկը

PanARMENIAN.Net - Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ներն այսօր չեն բավարարում բանակի պահանջարկը։ Այդ մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Բայց ես չեմ ուզում դրանում շատ մեծ խնդիր տեսնել, որովհետև մարդիկ նոր են ակտիվանում, նոր են հեռանկարներ տեսնում։ Նաև ՊՆ-ի կողմից իջեցված պատվերն էլ, ըստ էության, նոր է։ Այսինքն` մարդիկ արդեն գիտեն, որ իրենց արտադրանքի կարիքը ունի ՊՆ-ն, և իրենք կարող են, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ արդեն մտածել սերիական արտադրության մասին»,- ասել է Խաչատուրյանը։

Նախարարը հայտնել է, որ Հայաստանում ԱԹՍ արտադրող բոլոր ընկերություները գիտեն, որ երկիրը պատրաստ է գնել իրենց արտադրանքը։ Այս հարցով ոլորտի ընկերությունների հետ պաշտպանության ու բարձր տեխնոլոգիական արդյունբերության նախարարներն արդեն երկու քննարկում են անցկացրել։

Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ 10 ընկերություն է զբաղվում։ Կան նաև այնպիսիք, որոնք արդեն պատրաստի արտադրանք ունեն ու անգամ փորձարկումներ են անցել։

«Երևի ավելի ճիշտ կլինի վարժանքների ժամանակ նման ստուգումներ անցնեն, որովհետև որքան էլ սովորական պայմաններում փորձարկումներ լինեն՝ հասկանալի է, որ զորավարժությունների ժամանակ դրանք բոլորովին այլ իրավիճակներ են»,- ասել է Խաչատուրյանը։

2021թ–ի օգոստոսին Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել տեղական արտադրության ԱԹՍ-ներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---