Քերոբյան․ Կյանքը կանգնեցնե՞նք` միայն Գորիս-Կապան ճանապարհո՞վ զբաղվենք

Քերոբյան․ Կյանքը կանգնեցնե՞նք` միայն Գորիս-Կապան ճանապարհո՞վ զբաղվենք

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված վիճակի մասին, ասել է՝ գոյություն ունեն նաև շատ այլ խնդիրներ, որոնք ևս պետք է լուծել։

«Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ բան չանենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք և այլն ․․․ Ես ասում եմ, որ պետք է այդ բոլոր խնդիրները լուծել, բայց բացի այդ խնդիրները լուծելուց, գոյություն ունեն նաև շատ այլ խնդիրներ, որոնք ևս պետք է լուծել», - ասել է Էկոնոմիկայի նախարարը, գրում է Aysor.am-ը։

Դիմելով Գորիս-Կապան ճանապարհահատվածին ադրբեջանցիների գործողությունների մասին իրեն հարց ուղղած լրագրողներին՝ նախարարն ասել է․ «Դուք գիշերը նորմա՞լ եք քնել, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, թե՞ չէ։ Երեկ չեք ապրե՞լ։ Դրամատիզացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում։ Նաև ձեզ նայեք, ինչո՞ւ չեք արել։ Դրամատիզացնելն ընդամենը վնաս է տալիս»։

Նա նշել է, որ ճանապահին ստեղծված վիճակը լուծելու ուղղությամբ աշխատանք տարվում է, բայց դա երկրում եղած միակ հարցը չէ, որը լուծում է պահանջում։

«Տեսնում եք՝ Ադրբեջանն անընդհատ նոր պրոբլեմներ է ստեղծում, բայց այս պահին մեր ունեցած միակ արդյունավետ մեխանիզմը այդ հարցերը հերթով լուծելն է», - ասել է նա։

Քերոբյանը նաև շեշտել է, որ «հարցերը հերթով լուծելը» հեշտ չէ, բայց պետք է «սառնասրտորեն ու հետևողականորեն այդ խնդիրները լուծել ու առաջ գնալ», վերադառնալ նորմալ կյանքի։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---