Հայաստանը պատրաստվում է ԷՔՍՊՈ-2010-Շանհայ Միջազգային համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է ԷՔՍՊՈ-2010-Շանհայ Միջազգային համաժողովին, որը տեղի կունենա Չինաստանի խոշոր քաղաքներից մեկում` Շանհայում 2010թ. մայիսի 1 - հոկտեմբերի 31: Այդ մասին PanARMRNIAN.Net-ի թղթակցին հաղորդել է LOGOS EXPO Center-ի գործադիր տնօրեն Արայիկ Ստեփանյանը: «Այսօրվանից Հայաստանը պետք է նախապատրաստվի այդ իրադարձությանը, որպեսզի արժանապատվորեն ներկայացնի իր բոլոր արտադրողներին, իր ողջ գիտությունը, մշակույթը, կրթությունն ու տնտեսությունը»,- նշել է Ստեփանյանը:



«Ցանկացած արտադրողի հիմնական նպատակն է` դուրս գալ համաշխարհային շուկա, ցույց տալ սեփական ապրանքը, որնիր որակով քիչ բանով կարող է զիջել իր համարժեքներին»,- ասել է նա: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ու LOGOS EXPO Center կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի նոր մասնակիցների գրավեն տեղական շուկա: «Մեկնարկն, այնուամենայնիվ, պետք է տեղական շուկայիս տրվի»,- պարզաբանել է Արայիկ Ստեփանյանը:



Մարտի 21-23 Հայաստանում` Նկարիչների Միության ցուցասրահում, տեղի է ունենում «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ։ Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» չորորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչը LOGOS EXPO Center-ն է: Ցուցահանդեսին պաշտոնական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Տնտեսության նախարարությունը, Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միությունը, Հայաստանի հրատարակողների ազգային ասոցիացիան, Հայաստանի Գրողների միությունը:



Ստեփանյանը տեղեկացրել է, որ LOGOS EXPO Center-ի ստեղծումից ի վեր (այս տարվա դեկտեմբերին լրանում է ընկերության 10 տարին) Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսացել է ընկերության մշտական եւ հուսալի գործընկերը ցուցահանդեսների անցկացման գործում: «Էկոնոմիկայի նախարարությունը շահագրգռված է բարձր մակարդակով նման միջոցառումների անցկացման գործում»,- ասել է նա:



ԷՔՍՊՈ Միջազգային համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ: «Էքսպո-2010» Համաժողովի կարգախոսն է` «Ավելի լավ քաղաք, ավելի լավ կյանք»: Էքսպո-2010-ի էմբլեմը պատկերում է երեք հոգու, որոնք միմյանց ձեռք են բռնած, ինչը խորհրդանշում է Երկրի ողջ բանկությանը: «Աշխարհ» բառի չինական հիերոգլիֆի պատկերի եւ 2010 թվի իմիտացիայի համադրությունն արտահայտում է Շանհայի սրտաբացությունը եւ ԷՔՍՊՈ-2010-ի հյուրերին ընդունելու Չինաստանի պատրաստակամությունը: Էքսպո-2010-ի էմբլեմն արտահայտում է համաշխարհային ցուցահանդեսի հիմնադրույթները` ընկալումը, հաղորդակցությունը, հանդիպման եւ համագործակցության ուրախություն, ինչպես նաեւ արտացոլում է ինքնարտահայտմանն մարդու ձգտումը:



ԷՔՍՊՈ-2010-ի հմայիլը «մարդ» բառը նշանակող չինական հիերոգլիֆի տեսքով ֆիգուր է, որը կոչվում է Հայպաո (Hai Bao): Ինչպես եւ էմբլեմը, հմայիլը մարմնավորում է Չինաստանի մշակույթի առանձնահատկությունները: ԷՔՍՊՈ-2010-ի թեմատիկան է` «Քաղաքն ավելի գեղեցիկ է դարձնում կյանքը»:



ԷՔՍՊՈ-2010-ի նպատակն է` ցուցահանդեսի մասնակցությանը գրավել ավելի քան 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն: Չինական կառավարությունը ԷՔՍՊՈ-2010-ին զարգացող երկրների մասնակցության խրախուսման համար 100 մլն ԱՄՆ դոլարի չափով հատուկ հիմնադրամ է առանձնացրել: Սպասվում է, որ ԷՔՍՊՈ-2010 կայցելի ավելի քան 70 միլիոն մարդ Չինաստանից եւ աշխարհի այլ երկրներից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---