«Ռոստելեկոմի» պաշտոնական կայքը նոր դիզայն ունի

«Ռոստելեկոմի» պաշտոնական կայքը նոր դիզայն ունի

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը հանրությանն է ներկայացնում նոր և օգտագործման համար առավել մատչելի վեբ կայքը։ Ընկերության մասնագետներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի կայքը լինի գեղեցիկ դիզայնով և հարմարավետ ինտերֆեյսով:

Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար: Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ամբողջ կազմին, նորություններին:

Այժմ ընկերության նոր կայքի միջոցով բնակիչները կարող են շատ ավելի արագ կերպով առցանց միանալ ընկերության ծառայություններին` սեղմելով «Միանալ Հիմա» կոճակը:

Ինչպես նաև գործող բաժանորդները, առանց տանից դուրս գալու, կարող են օգտվել վճարման առավել հարմար և ճկուն տարբերակներից՝ մատուցվող ծառայությունների դիմաց վճարելով անմիջապես ընկերության կայքից:

Կայքի նորություններ բաժինը պարբերաբար թարմացվում է՝ և այցելուներին ներկայացնում ընկերության կողմից իրականացվող գործունեության, հատուկ առաջարկների, կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Առանձին հատվածում ներկայացված է ընկերության վաճառքի և սպասարկման սրահների վերաբերյալ տեղեկատվություն՝ սպասարկման քարտեզի տեսքով, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն՝ որակի վերահսկման նպատակով:

Կայքի նոր դիզայնին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել www.rostelecom.am

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---