ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այդ առնչությամբ բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները:

Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։

 Ուշագրավ
Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիրը
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը