Մարուքյան․ Կարող ենք Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային քրեական ատյաններում![]() 27 սեպտեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Եռաբլուրում անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցին, ասել է, որ դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել։ «Մեր ունեցած բոլոր հարթակներով մենք շարունակում ենք ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Հայաստանի ու Արցախի դեմ, և, եթե լավ կազմակերպված ու հետևողական լինենք, կարող ենք պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային քրեական ատյաններում»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։ Մարուքյանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առաջ և այդ սպառնալիքները` ուղղված ՀՀ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականությանն դեմ, այսօր էլ չեն վերացել: Ըստ Մարուքյանի, տեղեկություններ չունի, թե Փաշինյանն ու Էրդողանն ինչ դրական ազդակներ են միմյանց փոխանցում: Նրա խոսքով, հարևանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունն ամրացնելը՝ մեկ այլ բան։ «1915-ին ցեղասպանություն է եղել, 1918 թ-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել։ Հետևաբար պետք չէ այս երկուսը խառնել իրար»,-ասել է նա։ Մարուքյանն ասել է նաև, որ պետք է խոսել խաղաղությունից, քանի որ Ադրբեջանը տարբեր ատյաններում խոսում է, որ Հայաստանն է պատերազմի նախաձեռնողը. «Ներկայացվում է, որ Հայաստանն է սադրիչը, հարձակվողը և, հետևաբար կարևոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով»: 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։ 2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |