Սասուն Միքայելյան. Միշտ էլ ասել եմ՝ ամեն օր կարող է պատերազմ լինել, նման վտանգ միշտ կա

Սասուն Միքայելյան. Միշտ էլ ասել եմ՝ ամեն օր կարող է պատերազմ լինել, նման վտանգ միշտ կա

PanARMENIAN.Net - ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, խոսելով նոր պատերազմի վտանգի մասին, նշել է, որ ամեն օր կարող է պատերազմ լինել, նման վտանգ միշտ կա և նա միշտ ասել է այդ մասին։

«Ապուշին էլ է հասկանալի։ Միլիարդներով այդքան զենք-զինամթերքն ի՞նչ են անում իրենք, պետք է թափեն մեր գլխին և թափվեց, այսօր էլ դաս չենք քաղում դրանից»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է նաև, որ հիմնական խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում ՝ արդեն 20-30 տարի, չկարողացանք մեր ազգին համերաշխության մթնոլորտ բերել։

«Միշտ էլ պատերազմի վտանգ կա` ամեն օր կարող է պատերազմ սկսվել։ Մենք հաղթելու ենք, ժողովուրդ ջան։ Միշտ ասել եմ ու ասում եմ` ես Շուշի կմտնեմ։ Շուշիի թունելն էլ մեզ համար են կառուցում, ոչինչ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Միքայելյանը, որի շապիկի վրա Վազգեն Սարգսյանի լուսանկարն էր պատկերված, գրում է Sputnik Արմենիան։

Դիտարկմանը՝ արդյոք իշխանությունները պատրաստվում են պատերազմին այն պարագայում, երբ ասում են, որ Թուրքիայից դրական ազդակներ կան՝ Միքայելյանը նշել է, որ այսօր պետք է գնանք խաղաղության ամրապնդման։ «Պարզ է, որ այսօր մենք հզոր չենք՝ բանակով, ներքին կայունությամբ, տնտեսությամբ, դա քաղաքական խնդիր է, որ լուծում է վարչապետը»,-նշել է նա՝ հավելելով, որ ինքը՝ որպես ԵԿՄ կառույցի ղեկավար, պետք է պատրաստ լինի պատերազմի, որ կարողանանք հետագայում դիմակայել, գրում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին քննադատություններին՝ Միքայելյանը նշել է, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի սպարապետին քննադատելու, դրանք ընդամենը փոքրոգի մարդիկ են, ընթացքում ուզում են ցույց տան, որ սպարապետ են քննադատում։

Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված խաչքար բացվեց։ Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---