ԵԽԽՎ զեկույց. Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների

ԵԽԽՎ զեկույց. Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվել և ընդունել է Փոլ Գավանի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը։ Դրանում նշվում է` մտահոգիչ ապացույցներն կան, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների։

Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յիլդիզն առաջարկել էր փոփոխություն կատարել զեկույցի այն հատվածում, որը վերաբերում էր վարձկաններին, գրում է Panorama.am-ը։

Առաջարկը չի ընդունվել։

Ընդհանուր առմամբ զեկույցում առաջարկվել էր 29 փոփոխություն կատարել, որոնց մեծ մասը` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների կողմից։

Յիլդիզ հայտարարել է, թե զեկույցը կողմնակալ է, ու չնայած ներկայացրել են մի շարք փոփոխություններ՝ ԵԽԽՎ Բյուրոն դեմ է եղել դրանց։

Զեկույցն ընդունվել է առաջարկված որոշ փոփոխություններով։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---