Աջափնյակում փակվել է վերջին աղբամուղը. Երևանում ավելի քան 60%-ն արդեն փակ են

Աջափնյակում փակվել է վերջին աղբամուղը. Երևանում ավելի քան 60%-ն արդեն փակ են

PanARMENIAN.Net - Աջափնյակում փակվել է վերջին 2 աղբամուղը։ Աջափնյակն առաջինն է Երևանի վարչական շրջաններից, որտեղ աղբամուղների փակման ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, տեղեկացնում է քաղաքապետարանը։

«Եղել է 215 աղբամուղ, մնացել են վերջին երկու շենքի աղբամուղները, որոնք փակվում են: Աշխատել է մեծ թիմ, հեշտ չի եղել: Բնակիչներ կային, որոնց դժվար էր համոզել, որովհետև մարդիկ տարիներով սովորել էին աղբը նետել հենց իրենց բնակարաններին մոտ, շենքի ներսում: Ծրագիրը միանգամից լուծում է տալու մի քանի խնդիրների»,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ աղբամուղների փակումն այլընտրանք չունի, մարդկային նորմալ կյանքի որակի խախտում կա:

Մինչ զոդման աշխատանքները՝ աղբամուղները նախապես ամբողջությամբ մաքրվում են հատուկ նյութով: Դրանց փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակությամբ նոր աղբամաններ։

Երևանում 3691 աղբամուղից 2220-ն արդեն իսկ փակվել է. ընդհանուր առմամբ, բազմաբնակարաններում առկա աղբամուղների ավելի քան 60%-ն արդեն չի շահագործվում:

Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---