ՔՊ-ական 2 պատգամավոր դատարանի մոտ են․ Եկել են աջակցելու Տոնոյանին30 սեպտեմբերի 2021 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը սոցցանցում հայտնի է որպես «Նավակ ճոճող», եկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ քննվելու է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Գաբրիելյանն ասել է, որ եկել է աջակցելու նպատակով, տեղեկացնում է «Առավոտը»։ «Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ որևէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»,-նշել է պատգամավորը։ Գաբրիելյանը նաև նշել է, որ այս գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկություն չունի։ Դատարանի դիմաց է նաև իշխող խմբակցության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը, որը ժամանակին իր հեռախոսի էկրանին տեղադրել էր Տոնոյանի նկարը։ 2019-ին, մեկնաբանելով Տոնոյանի նկարի տեղադրումը հեռախոսի էկրանին, Պողոսյանն ասել էր, որ շատ ուժեղ նախարար է համարում նրան։ «Վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում»,-ասել էր նա։ ԱԱԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո»): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |