Կվերաբացվի Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի վերակառուցված դպրոցը

Կվերաբացվի  Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի վերակառուցված դպրոցը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին հիմնովին վերակառուցումից հետո պաշտոնապես կբացվի Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ, վերելակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, կառույցը լիարժեք հարմարեցված է ներառական կրթությանը։

«Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ., սակայն վերջին տարիներին այն խիստ վտանգավոր էր դարձել, քանի որ ցանկացած երկրաշարժ կամ ցնցում կարող էր ճակատագրական լինել: Այդ հանգամանքը հաշվի առնելով` որոշվեց հիմնովին քանդել հին շենքը և կառուցել նորը։ Վերակառուցված ժամանակակից և 9 բալ երկրաշարժի նկատմամբ սեյսմակայուն դպրոցն այսօր արդեն ունի 1701 աշակերտ, որոնք կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ դպրոցի հիմնանորոգումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ մոտ 2 մլրդ 190 մլն ՀՀ դրամ ներդրման արդյունքում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:

Կառուցումից հետո օրակարգային է դարձել կրթօջախի կահավորման խնդիրը, որի համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 43 մլն 230 հազար ՀՀ դրամ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---