Վարչապետ․ Կեղծ պատվաստումների մասին չլսեմ՝ ձերբակալեք, կալանավորեք

Վարչապետ․ Կեղծ պատվաստումների մասին չլսեմ՝  ձերբակալեք, կալանավորեք

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է լրացուցիչ 2.3 մլրդ դրամ հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման անբավարար թվերին, ասել է, որ չի ցանկանում բողոքներ լսել, իսկ կեղծ պատվաստումների մասին ահազանգերին պետք է պատասխանել խիստ միջոցներով՝ ձերբակալել, կալանավորել։

Դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ Փաշինյանն ասել է, որ կեղծ պատվաստումների մասին ահազանգ էլ չլսի։

«Ձերբակալեք, կալանավորեք: Այն բժիշկների հանդեպ, որոնք օգտվում են մարդկանց չպատվաստելու առիթից և պատվաստանյութը փչացնում են, խիստ միջոցների պետք է ենթարկվեն: Մյուս անգամ չլսեմ, որ ասեք խանգարում են: Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են»,-ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք, մեկ օրում 30 մահ է գրանցվել։ 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5466 դեպք կա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---