Բայդենն ու Էրդողանը G-20-ի շրջանակում կքննարկեն նաև ԼՂ հարցը

Բայդենն ու Էրդողանը G-20-ի շրջանակում կքննարկեն նաև ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին Milliyet թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Ըստ նրա, Ղարաբաղի հարցը քննարկվելու է G-20-ի շրջանակում կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ։

G-20-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունենալու Հռոմում` հոկտեմբերի 30-31-ին։

«Մենք լայն կապեր ունենք ԱՄՆ հետ։ Նախագահները կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրի ոլորտներում, ռազմարդյունաբերութունում, անվտանգութան, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Կքննարկվեն նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես նաև Լիբիան և այլ գլոբալ խնդիրներ»,-ասել է Քալինը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---