ԱՀ ԿԳՄՍ նախարար․ Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերսկսվելու են

ԱՀ ԿԳՄՍ նախարար․ Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերսկսվելու են

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվելու են` ըստ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Ղարախանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում ենք Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավոր ունենք: Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք: Բայց մենք նորից վերականգնելու ենք դրանք՝ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառ հոր և Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման արդյունքներով: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները մենք նորից սկսելու ենք»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ դեպի Ամարաս ուխտագնացությունները շարունակվում են: Ղարախանյանը հայտնել է նաև, որ հնարավոր է եղել կանխել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ավերումը:

Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու հնագույն վանական համալիրներից է: Արցախի 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---