Մինսկում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կլինի

Մինսկում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կլինի

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ Մինսկում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպում տեղի կունենա, գրում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 14-ին Մինսկում գումարվել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը:

Մինչ այդ մեկնարկել է Լավրով-Միրզոյան երկկողմ հանդիպումը։

«Վերջերս հանգամանալից շփվել ենք Մոսկվայում, սակայն այսօր կարելի է դիտարկել որոշ լրացուցիչ հարցեր՝ և երկկողմ բնույթի, և, անշուշտ, տարածաշրջանային։ Ղարաբաղը միշտ պետք է մեր ուշադրության ներքո լինի»,-ասել է Լավրովը հանդիպման մեկնարկին։

ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստwum ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կարևորելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---