Փաշինյանը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ հարցով բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո![]() 15 հոկտեմբերի 2021 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցնում է Մինսկում առցանց ձևաչափով, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ «Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան հասնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը, հարկավոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ համանախագահները բազմիցս են նշել այդ բանակցությունների վերսկսման կարևորությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար։ Փաշինյանը նաև կարևորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ։ «Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ»,-ասել է Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |