ՀՀ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը խոսել են հարաբերությունները զարգացնելու կարիքի մասին

ՀՀ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը խոսել են հարաբերությունները զարգացնելու կարիքի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) 5-րդ համաժողովի բացմանը։

Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովրդի միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

Համաժողովին մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի անդրազգային և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ:

Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանից որևէ պաշտոնյա երբևէ չէր այցելել այդ երկիր։ Հայաստանի նախագահը պատմական քայլ է արել՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---